Իսպանիա 2

Բարսելոնա – Սարագոսա – Մադրիդ – (Տոլեդո) – Կորդովա – (Սևիլիա) – Գրանադա – Վալենսիա – Բարսելոնա

Իսպանիան կբացվի ձեր առջև իր բազմերանգ քաղաքներով՝ Բարսելոնայից մինչև Մադրիդ, Կորդոբա, Սևիլիա, Գրանադա և Վալենսիա, որտեղ յուրաքանչյուր անկյունը շնչում է պատմությամբ ու արվեստով ։  Ճամփորդության ընթացքում դուք կտեսնեք Իսպանիայի ամենահայտնի վայրերը՝ Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիան, Կասա Բատլոն, Կասա Միլան և Գոթական թաղամասը, ինչպես նաև Մադրիդի Պրադոյի թանգարանը, Դեբոդի տաճարը և Լաս Վենտասը։ Կայցելեք Մոնսերատի վանք, Տոլեդոյի հին քաղաք։Իսկ վերջում կբացահայտեք Վալենսիան՝ գիտության և արվեստի քաղաքը։

Տևողությունը`  8 օր (7 գիշեր)

Տուրերի սկիզբը՝    ապրիլի 18,  մայիսի 16,  հունիսի 6, հունիսի 27, հուլիսի 18, օգոստոսի 8 և 22,  սեպտեմբերի 12 և 26, հոկտեմբերի 17

 

 

 

Գինը՝ 650 եվրո (համարժեք դրամ) առանց ավիատոմսի
Փաթեթում ներառված են՝

– Ապահովագրություն

– Հյուրանոց 3*, նախաճաշով

– Տրանսֆեր հարմարավետ ավտոբուսով

– Ուղեկցորդ ամբողջ տուրի ընթացքում

– Էքսկուրսիաներ՝ Բարսելոնա, Մադրիդ, Վալենսիա, քաղաքային զբոսանք՝ Սարագոսա, Կորդովա

Ներառված չեն՝

– Վիզայի հետ կապված ծախսերը

– Ավիատոմս

Պարտադիր վճարներ՝
•  Ականջակալ ամբողջ տուրի ընթացքում – 20 եվրո
• Հյուրանոցի հարկեր
• Թեյավճար վարորդին՝ – 10 եվրո